Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաալիքները:
Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առիթով միջոցառման ժամանակ: Բեռնատարը Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել:
Ֆրանսիական BFM TV-ի հաղորդմամբ՝ տեղական իշխանությունները գործում են այնպես, ինչպես եթե տեղի ունեցածը հարձակում լիներ: Մարդկանց խնդրում են փողոցներ դուրս չգալ:
Պատահարի պատճառը հայտնի չէ: Սակայն որոշ ականատեսներ պնդում են, որ բեռնատարը կանխամտածված է մխրճվել ամբոխի մեջ:
GRAPHIC VIDEO: At Least 30 Dead at Bastille Day Celebration in Nice, France.https://t.co/e7VbRCvLqEpic.twitter.com/U4PjIhS1kP
— Breaking911 (@Breaking911) July 14, 2016





























