Նիսում մարդկանց ամբոխի մեջ բեռնատարի մխրճվելուց հետո կրակոցներ են հնչել:

Ֆրանսիական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, գրում են, որ բեռնատարը մարդկանց մեջ է մխրճվել, երբ սկսվել է տոնական հրավառությունը: Ոստիկանները գնդակահարել են բեռնատարի վարորդին, սակայն լրատվամիջոցները հաղորդում են հնարավոր մեղսակցի մասին:

Միաժամանակ, զոհերի թիվը շարունակում է աճել: Infos Françaises-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 60-ի, եւս շուրջ 100 մարդ վիրավոր է: