Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհապաղ Փարիզ է վերադառնում՝ կապված Նիսում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հավելելով, որ Օլանդն Ավինյոնում էր:

Սպասվում է, որ ավելի ուշ նա կգնա ՆԳ նախարարություն, որտեղ հատուկ խումբ է ստեղծվել՝ Նիսում տիրող իրադրությանը հետեւելու համար: