Ֆրանսիայի ՆԳՆ-ն հերքել է Նիսում մարդկանց պատանդառման մասին լուրերը, որոնք տարածել են որոշ լրատվամիջոցներ:
Պաշտոնական տվյալներով՝ Նիսում բեռնատար մեքենայի վարորդը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ՝ հնարավորինս երկար տարածք անցնելով, որպեսզի զոհերի թիվը մեծ լինի: Դրանից հետո, ականատեսների վկայությամբ, նա սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ:
Ավելի ուշ ոստիկանները գնդակահարել են վարորդին: Նրա անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Մինչ այդ, ֆրանսիական Figaro պարբերականը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին, հաղորդում է 73 զոհի մասին:
Բացի այդ, ոստիկանությունը բեռնատարում հրազեն եւ նռնակներ է հայտնաբերել: Սա վկայում է այն մասին, որ խոսքը մանրակրկիտ նախապատրաստված ահաբեկչության մասին է:
Ըստ Ինտերֆաքսի, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Նիս է ուղեւորվում:





























