Իսպանական WeOn ստարտափի մասնագետները, հնարավոր է, կարողանան ստեղծել սելֆիի համար արեւային ակնոց։ WeOn–ի հիմնադիրներից Սանտյագո Ամբիտի խոսքով՝ ստարտափի փորձագետներն ուզում են փոխել սելֆի անելու ձեւը, եւ դրա համար սելֆիի ձող անհրաժեշտ չի լինի։ Նման ակնոցների զանգվածային գործարկման համար քրաուդֆանդինգային հարթակում դրամահավաք է կազմակերպվել, հայտնում է Informing–ը։
Շատերի համար սովորական այդ աքսեսուարով օգտատերերը կարող են նկարներ անել սմարթֆոնից 60 մ հեռավորության վրայից։ Դրա համար ակնոցի աջ շրջանակի վրա հատուկ կոճակներ կան։ Շրջանակը գերթեթեւ պոլիկարբոնատից է պատրաստված՝ բարձրորակ ոսպնյակներով։
Ակնոցի նախատիպը պատրաստ է, մնացել է միայն ավարտին հասցնել այն եւ զանգվածային արտադրություն գործարկել։











