Վիրավոր կետը չի կարողացել ինքնուրույն դուրս պրծնել ճոպաններից եւ օգնության համար մարդկանց է դիմել: Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայում, Քվինսլենդի ափերից ոչ հեռու:

9 մետրանոց հսկան մոտեցել է նավավարներին եւ օգնության կանչել: Ականատեսների խոսքով՝ զգացվում էր, որ կենդանին վախեցած է, նրա մարմնին բազմաթիվ վերքեր են նկատվել:

Ըստ UPI-ի՝ Թայրոն վան Սանթենն անմիջապես ջուրն է նետվել՝ դժբախտ կենդանուն օգնելու համար:

Ավելի ուշ Շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ կետին բուժելու եւ փրկելու համար: