Հուզիչ տեսանյութը, որում մեքենայի մեջ փակված շունը տիրոջը սպասելիս ազդանշան է տալիս եւ մեղեդային երգում, նվաճել է համացանցը։ Բրյանսկում նկարահանված տեսանյութը 20 հազար դիտում է հավաքել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Տեսանյութը նկարահանել է Նիկիտա Գոլիշովը։ Նրա խոսքով՝ շունը մեքենայի մեջ է եղել մի քանի րոպե, որից հետո տերը վերադարձել էր։











