Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Միշել Ֆորստը հանդիպել է ReAl շարժման ձերբակալված առաջնորդ Իլգար Մամեդովի հետ, հայտնում է ԱՊԱ-ն:   

Տեղեկության համաձայն, հանդիպումն ընթացել է Արդարադատության նախարարության №2 պատժիչ ծառայության ուղղիչ հաստատությունում: 

Հանդիպմանը Մ Ֆորստը եւ Ի. Մամեդովը քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, խոսքի ազատությունը եւ այլ հարցեր: