Մանհեթընում պայթյունի հետազոտման շրջանակում ամերիկացի իրավապաշտպան մարմինները հարեւան Նյու Ջերսիում նոր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: 

Երկու տղամարդ ոստիկանություն են զանգել այն բանից հետո, երբ կասկածելի ուսապարկ են նկատել մետրոյի Elizabeth կայարանի աղբարկղերից մեկում: Ուսապարկից խողովակներ եւ հաղորդալարեր են ցցվել: Ռումբը նման է եղել նրան, որը նախօրեին պայթել էր Մանհեթընում, հայտնում է NBC հեռուստաընկերությունը:

Նյու Ջերսիում պայթուցիկ սարքը պայթել է սակրավորների`   ռոբոտի օգնությամբ այն վնասազերծելու փորձի ընթացքում: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա: Իշխանությունները չեն բացառել  նմանատիպ նոր պայթյունները: