Վեց մարդ զոհվել է, եւս տասն անհետ կորել է Չինաստանի Հարավ-Արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով, հայտնում է Սինհուան: 

Անցած օրերին Սիչուան նահանգի Պանչժիհուա քաղաքի տարածքում աներեւակայելիորեն ուժեղ անձրեւներ են տեղացել, որոնք այստեղ սողանքներ, սելավաջրերի եւ լեռնային հոսանքների վարարում, ինչպես նաեւ լեռնային շրջաններում քարհոսք են առաջացրել:  Որոշ հատվածներում ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը, թունելներ եւ տներ են փլվել:  Մասնավորապես, երեք մարդ զոհվել է իրենց տան վրա սելավաջրի հոսքի պատճառով, նրանցից երկուսը ճզմվել են փլված պատերի տակ, եւս մեկին քշել է սրընթաց հոսանքը: