Չինաստանը վճռականորեն առարկում է Դալայ լամայի հետ Եվրախորհրդարանի ղեկավարների հանդիպմանը, հայտնել է ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, հայտնում է «Սինհուան»:  

«Նրանք խախտել են Տիբեթի վերաբերյալ ԵՄ-ի կողմից Չինաստանին տրված խոստումները», - նշել է նա: Նրա խոսքով, տիբեթյան հարցը վերաբերում է Չինաստանի առանցքային շահերին:  Նա նշել է, որ Չինաստանը դեմ է Դալայ լամայի այցելություններին ցանկացած երկիր եւ կազմակերպություն, ցանկացած կարգավիճակով եւ ցանկացած առիթով` անջատողական գործունեություն իրականացնելու նպատակով, փաստել է Լու Կանը: Չինաստանը նաեւ դեմ է հանդես գալիս Դալայ Լամայի եւ ցանկացած երկրի կամ կազմակերպության պաշտոնատար անձանց դեմ ցանկացած շփմանը:   

Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները դուրս են եկել արագացված զարգացման հետագիծ:  Երկու երկրի խորհրդարանների միջեւ կապերի զարգացման բարենպաստ միտում է դիտարկվում: Բայց Եվրախորհրդարանի առաջնորդների եւ Դալայ լամայի միջեւ տեղի ունեցած հանդիպումը վնաս է հասցնում Չինաստանի առանցքային շահերին եւ միջխորհրդարանական շփումների քաղաքական հիմքին, ընդգծել է Լու Կանը: Չինաստանը ԵՄ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն  արդյունավետորեն չեզոքացնելու այն բացասական հետեւանքը, որ ենթադրում է տվյալ հանդիպումը:   

ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը եւ Եվրախորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմա Բրոկը հանդիպել են Դալայ լամային: