ԱՄՆ-ում ձերբակալվել է Ահմադ Հան Ռահամին, որին ոստիկանությունը փնտրում էր Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի պայթյունների հետ կապված հարցաքննելու համար: CNN-ը հայտնում է, որ Ռահամիին ձերբակալել են սեպտեմբերի 19-ին Նյու Ջերսիիում ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո: Հաղորդվում է, որ մի ոստիկան վիրավորվել է:

28-ամյա Ահմադ Հան Ռահամին ծագումով աֆղանացի է: Պայթյուններից հետո նրա անունն ավելացվել է ահաբեկիչների ցուցակին, որպեսզի երկիրը չկարողանա լքել: Նրան կասկածում են Նյու Յորքում՝ Մանհեթենում իրականացված պայթյուններին մասնակցելու մեջ, որի հետեւանքով 29 մարդ տուժել է, նաեւ Նյու Ջերսիի պայթյունին, որտեղ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Բացի այդ՝ Նյու Ջերսիում ոստիկանությունը սեպտեմբերի 19-ին հայտնաբերել է եւս մեկ ինքնաշեն պայթուցիկ սարք: