Սլովակիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի անդամ ութ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների մասնակցությամբ Tobruq Legacy 2016 միջազգային զորավարժությունները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չեխիայի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունների նպատակն է՝ ստուգել եւ ուժեղացնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:

Զորավարժություններին մասնակցում են Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովենիայի եւ ԱՄՆ-ի ՀՕՊ ստորաբաժանումները: