Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը սրտի հետ կապված խնդիրների պատճառով ընդհատել է Նյու Յորք այցը:
Ըստ AKIpress-ի՝ Բիշկեկից Նյու Յորք ճանապարհին Աթամբաեւը վատ է զգացել եւ առաջնային բուժզննման ենթարկվել: Պատվիրակությունը նախատեսում էր ճանապարհը շարունակել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից:
Բժիշկները եզրակացրել են, որ կրծքավանդակի հատվածում ցավերից բողոքող Աթամբաեւը պետք է անհապաղ խորը բուժհետազոտության ենթարկվի:
Այդ կապակցությամբ Ղրղզստանի նախագահը որոշ ժամանակ Թուրքիայում բժիշկների հսկողության տակ կգտնվի:





























