Ճապոնական Կյուսյու ու Սիկոկու կղզիներում ավելի քան 100 ներքին չվերթ է հետաձգվել Մալակաս թայֆունի պատճառով, ավելի քան 32 հազար բնակիչ տարհանման ն նախապատրաստվելու կարգադրություն է ստացել, հայտնում է NHK հեռուստաալիքը
Հեռուստաալիքի տվյալներով ակնկալվում են նաեւ չվերթների հետագա հետաձգումներ: Տոկուսիմա ու Սիկոկու պրեֆեկտուիրաների լեռնային տեղանքում տարհանման կարգադրություն է ստացել ավելի քան 30 հազար տեղի բնակիչ, ինչը պայմանավորված է հնարավոր փլուզումների ու սողանքների սպառանալիքով: Տեղի իշխանությունները տարհանման ժամանակ նրանց ժամանակավոր թաքստոցներ կտրամադրեն ապահով վայրերում:
Կոտի պրեֆեկտուրայում տարհանման է սպասում 2 հազար 671 մարդ, հայտնում է NHK–ն::
Քամին ու անձրեւները խափանել են որոշ շրջանների էլեկտրամատակարարումը: «Կիոդո» գործակալությունը հայտնել է, որ Կագոսիմա պրեֆեկտուրայում առանց էլեկտրականության է մնացել 246 հազար տուն:



























