Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը կարճատեւ աշխատանքային արձակուրդ է վերցրել առողջության վատացման պատճառով բուժզննում անցնելու, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ղրղզական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը: 

«Նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը կարճատեւ աշխատանքային արձակուրդ է վերցրել բժշկական զննում անցնելու անհրաժեշտության կապակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահի վարչակազմի տվյալներով, արձակուրդը կարող է տեւել մինչեւ հոկտեմբերի  1-ը: