Ազգերի Անդյան միության խորհդարանը, որի կազմում են Չիլին, Բոլիվիան, Պերուն, Էկվադորը ու Կոլումբիան, սեպտեմբերի 17-ին միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Բանաձևի նախագիծը ներկայացրել է խորհրդարանի անդամ, Էկվադորից ընտրված պատգամավոր Պեդրո դե լա Կրուզը:

Փաստաթղթում նշվում է , որ 1915-23 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունները հայ բնակչության կոտորածներ են կազմակերպել, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 1.5 մլն հայ:

Խորհրդարանականները դատապարտել են մարդկության դեմ հանցագործությունը ու միջազգային համայնքին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ: