Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդին իր թվիթերում հաղորդագրություն է հրապարակել, որում սիրիացի փախստականներին համեմատել է Skittles թունավոր կոնֆետների հետ, հայտնում է Gazeta-ն:
«Եթե ես մի տուփ կոնֆետ ունենայի եւ եթե ասեի, որ դրանցից երեքը թունավորված են, դուք կվերցնեի՞ք մի բուռ այդ կոնֆետներից: Դա է Սիրիայից փախստականների հետ կապված մեր խնդիրը», — գրված է Skittles-ով ափսե պատկերող լուսանկարին, որ հրապարակել է Դոնալդ Թրամփ կրտսերը:
Թրամփը հաղորդագրության մեջ գրել է, որ անհրաժեշտ է վերջ տալ այնպիսի հարցերով զբաղվելուն, որոնք ԱՄՆ-ին առաջին տեղում չեն դնում:
Օգոստոսին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն հունիսի եւ հուլիսի ընթացքում Սիրիայից ավելի շատ փախստականներ է ընդունել, քան ութ ամսվա ընթացքում:





























