Ավստրիան պատրաստվում է Հունգարիայի հետ սահմանին պատնեշ կառուցել, հայտնում է «Ինտերֆաքսը» վկայակոչելով Ավստրիայի ոստիկանությունը :

Մամուլի ծառայությունից նշել են, որ Ավստրիայում Հունգարիայի հետ սահմանի երկայնքով սկսվել է հենասյունների մոնտաժ, որոնց վրա հետագայում պետք է պատնեշ կառուցվի:

Շեշտում են, որ պատնեշի կառուցման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Ավստրիայի իշխանությունները հայտնել են Հունգարիայի հետ սահմանին պատնեշ կառուցելու ծրագրերի մասին, եթե որոշվի խստացնել անլեգալ ներգաղթյալների դեմ միջոցառումները:

2015-ին Ավստրիա է ժամանել մոտ 90 հազար անլեգալ ներգաղթյալներ:

Ապրիլին հայտնի էր դարձել, որ Ավստրիայի իշխանությունները մտադիր են 400 մետրանոց պատնեշ կառուցել Իտալիայի հետ սահմանին