Լոնդոնը Բրյուսելից ԵՄ կազմից դուրս գալու այնպիսի պայմաններ կստանա, որոնք արդարացի կլինեն Մեծ Բրիտանիայի համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, գրում է Daily Telegraph–ը։
«27 երկրների բլոկը մեզ հետ գործարք կկնքի։ Մենք նրանց հետ բանակցություններ կվարենք, եւ հավակնոտ կլինենք այն հարցում, թե ինչ ենք մենք ուզում ստանալ Մեծ Բրիտանիայի համար»,– ասել է նա եւ վստահություն հայտնել, որ այդ գործարքը արդարացի կլինի Մեծ Բրիտանիայի համար։
Վարչապետի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի համար լավ համաձայնագիրը կարող է լավ համաձայնագիր լինել այլ անդամ երկրների համար, քանի որ ինքը հավատում է լավ առեւտրային հարաբերություններին եւ ուզում է, որ Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի գլոբալ առաջատար լինի։
Վարչապետի հայտարարությունը պատասխանն էր վերջին օրերի մի շարք կտրուկ հրապարակումների։ Այսպես՝ ԵՄ–ում նախագահող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մեծ Բրիտանիայի համար շատ ցավոտ բանակցություններ էր խոստացել էր Brexit–ի հարցով։





























