Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձան Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը եւ նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։





























