Բրիտանական Քինգսթոն-Հալլ քաղաքի խանութներից մեկի տիրուհին զինաթափել է 18 սանտիմետրանոց դանակով իր խանութ ներխուժած գողին, գրում է  The Telegraph-ը:

Կարամջիթ Սանգայի խոսքով, ինքը վաճառասեղանի հետեւում թեյ խմելիս է եղել, երբ խանութ է ներխուժել զինված տղամարդ: «Նա ինձ հրամայեց իրեն հանձնել ամբողջ փողը, բայց ես հանգիստ էի: Ես պատասխանեցի, որ թեյ եմ խմում», — պատմել է նա:

Երբ չարամիտը դարձյալ պահանջել է իրեն փոխանցել ամբողջ կանխիկ փողը, կինը պատասխանել է. «Լավ»: Հետո հանել է իր դանակը եւ սկսել է թափահարել գողի  աչքի առաջ:  «Ես չէի ուզում նրան ցավ պատճառել, բայց դա հերիք էր նրան վախեցնելու համար: Նա սկսեց  ցնցվել, իսկ հետո փախավ», — ասել է Սանգան: 

Ոստիկանությունը շուտով բռնել է կասկածյալին: Պարզվել է, որ դա տեղի բնակիչ Ստյուարտ Գլիսոնն է: Քաղաքային դատարանը նրան մեղավոր է ճանաչել գողության փորձի, սառը զենք կրելու եւ կեղծ թղթադրամներ պահելու համար եւ դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: