Ղրղզստանի իրավապահ մարմինները երկու ինքնաշեն սարք են վնասազերծել Բիշկեկի կենտրոնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է երկրի ազգային անվտանգության պետկոմիտեի մամուլի քարտուղար Ռախատ Սուլայմանովը

«Երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր են վնասազերծվել սեպտեմբերի 20-ին Մախատմա Գանդիի ու Պերվոմայսկայա փողոցների հատման մասում գտնվող մունիցիպալ խանութի մոտ»,- ասել է նա:

Նրա խոսքով անցորդները երկու սեւ պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել ու զանգահարել ոստիկանություն: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ փաթեթներում ինքնաշեն ռումբեր են: «Պայթուցիկ սարքերը հեռակա ոչնչացվել են: Զոհեր ու տուժածներ չկան»,- ասել է ն

Սուլայմանովի խոսքով Ղրղզստանի իրավապահները կոչ են անում Բիշկեկի քաղաքացիներին լինել «զգոն»: