ԱՄՆ Ազգային գվարդիայի նախկին զինծառայողը Իլինոյս նահանգում դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ ԻՊ խմբավորմանը աջակցելու նպատակով Չիկագոյի շրջանում ռազմական օբյեկտի վրա հարձակում ծրագրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

2015-ին ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողը ու նրա զարմիկը կալանավորվեցին ԻՊ աջակցության համար: Հայտնի է դարձել, որ 22-ամյա Հասան Էդմոնդսը ձերբակալվել է ՀԴԲ աշխատակիցների կողմից Չիկագոյի օդանավակայանում, երբ փորձում էր Կահիրե թռչել: Երկրորդ կասկածյալին՝ 29-ամյա Ջոնաս Էդմոնդսին, ձերբակալել են նրա տանը

«Ռոյթեր» գործակալության տվյալներով երկու կասկածյալները 2015-ին խոստովանել են, որ ծրագրում էին հարձակում իրականացնել Ջոլիեթ քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի վրա, որտեղ Հասան Էդմոնդսը մարզումներ էր անցնում: Գործակալությունը նշում է, որ Ջոնաս Էդմոնդսը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: