Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հույս ունի, որ շատ շուտով կստորագրվի Հայաստան- ԵՄ համաձայնագիրը:
«Մենք Եվրամիության հետ աշխատում ենք, ամեն ինչ իր ընթացքով գնում է: Հուսով եմ՝ շատ շուտով կլինի նոր համաձայնագիր»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը:
NEWS.am-ի հարցին, թե կոնկրետ երբ է սպասվում նոր համաձայնագրի ստորագրումը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Դա միայն մեզնից կախված չէ, նաեւ ԵՄ գործընկերներից է կախված: Չեմ կարծում՝ չափազանց երկար կտեւեն բանակցությունները»:
Նշենք, որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են նոր համաձայնագրի շուրջ:



























