Ռուսաստանի կողմից «Իսկանդերների» մատակարարումները Հայաստանին Ադրբեջանում հիստերիկ արձագանք են առաջացրել:

  Այդ մատակարարումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան haqqin.az –ին հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամական պետություններ են, սակայն սպառազինումների հարցերով ՌԴ Պաշտպանության նախարարությունն է զբաղվում: Այդ մատակարարումները իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան: