Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով 23 մարդ է զոհվել, 15-ն անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն լրատվամիջոցներին հաղորդել է, որ աղետի գոտուց շուրջ 1100 մարդ է տարհանվել: