Jaguar Land Rover ընկերությունը Փարիզի ավտոսրահում ներկայացրել է ամենագնացի նոր մոդելը, հայտնում է Lenta-ն:

Խոսքը 7-տեղանոց Discovery-ի մասին է: Մեքենան ունի կայուն, հուսալի եւ թեթեւ ամենագնացի կառուցվածք, որը կարող է տարբեր առաջադրանքներ կատարել:

Նոր Discovery-ի տեխնոլոգիական լուծումները շեշտադրումը դրել են ընտանեկան կարիքների վրա: Օրինակ, մեքենայում կարելի է հեռակառավարմամբ կարգավորել երկու հետեւի նստատեղերը: Մեքենայում  կարող են լինել մինչեւ 9 USB անցքեր,  12В-ի 6 վարդակ, 3G Wi-Fi ռոութեր, որը թույլ է տալիս միաժամանակ 8 բջջային սարք միացնել:

Մեքենան վաճառքի կհանվի 2017-ի գարնանը: