Ամերիկացի Շենոն Բրիգսի պրոմոուտեր Գրեգ Քոենը հայտարարել է, որ բռնցքամարտիկի համար Կլիչկոյի հետ մենամարտը ծանր հետեւանքներ է ունեցել:

Ակնախոռոչի պատերի ճաքերից բացի, կոտրվել է Բրիգսի քիթն ու ձախ այտոսկրը: Ուղեղի վնասվածք չի ախտորոշվել:

Մասնագետների կարծիքով ամերիկացին դեռ երկար չի կարողանա կրկին դուրս գալ ռինգ:

Հիշեցնենք, որ Բրիգսը նաեւ ասթմայով է հիվանդ: