Բոլոր ժամանակների ուժեղագույն հեծանվորդ Լենս Արմստրոնգը նոր նվաճում է սահմանել: Արմստրոնգի ընտանիքում հինգերորդ զավակն է ծնվել` աղջիկ Օլիվիա Մերին:
Այդ մասին Արմստրոնգը գրել է իր թվիթերում. «Օլիվիա Մերին ժամանեց»:
Սա Արմստրոնգի երկրորդ երեխան է Աննա Հանսենից: Նախորդ կնոջից` Քրիստինից Լենսy երեք զավակ ունի: Հիշեցնենք, որ Լենս Արմստրոնգn իր տիտղոսների մեծ մասը նվաճել է քաղցկեղը հաղթահարելուց հետո:





























