Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը կարող են դադարել Ֆիլիպիններին օգնություն տրամադրել, եթե նրանց դուր չի գալիս թմրանյութերի դեմ պայքարի իր միջոցները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նա հավելել է, որ ցանկանում է հրաժարվել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի օգնությունից:
«Չեմ ակնկալում, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, Օբաման եւ ԵՄ-ն կհասկանան»,- ասել է Դուտերտեն:
Նա հավելել է, որ եթե նրանք ուզում են դադարեցնել Ֆիլիպիններին օգնությունը, կարող են անել դա, ոչ ոք նրանց չի դատապարտի:




























