Մինչ Ռուսաստանը մեծացնում է ռազմական պոտենցիալը եւ ցուցադրում է իր հզորությունը, Եվրոպան ի վիճակի չէ ցուցադրել ոչինչ, համերաշխության բացակայությունից եւ անվերջանալի  վեճերից բացի, գրում է Forbes–ը։

Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աստիճանը անշեղորեն աճում է, եւ եվրոպական պետությունները միասնության ու գրագետ կառավարման կարիք ունեն այնպես, ինչպես երբեք։ Այդուհանդերձ նրանք դրա փոխարեն անհեռատես քաղաքական գործիչներին թույլ են տալիս իրենց տանել դեպի աղետ, գրում է հոդվածագիրը։

Մեծ Բրիտանիան քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, Հունգարիան ԵՄ–ի հետ հարաբերությունների խզման շեմին է ներգաղթյալների հոսքի պատճառով, իսկ այդ ժամանակ անվտանգության ծառայությունները գրեթե սպառել են իրենց բոլոր ուժերը՝ փորձելով հակազդել ահաբեկչության մշտական սպառնալիքին։

Եթե Եվրոպան շարունակի գնալ այդ ճանապարհով, այն ի վերջո կվերածվի առանձին պետությունների, որոնք ղեկավարում են ծայրահեղական հայացքներով քաղաքական գործիչները։

Մարդիկ, որոնք պնդում են, թե կարող են բոլոր քաղաքական եւ տնտեսական խնդիրները լուծել մեկ շարժումով, իրականում իրենք են գործարկում Եվրոպայի ինքնաքայքայման «դժոխային մեքենան», եզրափակում է պարբերականը։