Քենիայի Մանդերայի շրջանում՝ Սոմալիի հետ սահմանին՝ բնակելի շենքի վրա «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինների հարձակումից առնվազն 6 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուա»–ն։

Ինչպես հայտնել է շրջանային կոմիսար Ֆրեդրիկ Շիսիան, հարձակումից սպանվել է 6 մարդ, եւս 13-ին հասցրել են փրկել։ Գրոհայինները շենքի մոտ նռնակ են պայթեցրել,  անկանոն կրակ բացել ներսում քնած մարդկանց վրա եւ դիմել փախուստի։