Լեհաստանում Տարածքային պաշտպանության զորքերի ստեղծումը առանցքային որոշում է օրեցօր «ավելի ագրեսիվ դարձող ռուսական կայսերականության» կապակցությամբ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։
Լեհաստանի Սեյմ է ուղարկվել Լեհաստանի պաշտպանության ընդհանուր պարտավորության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախարարի խոսքով նոր օրինագիծն ամբողջովին կանոնակարգում է երկրի տարածքային պաշպանության զորքերի եւ մյուս լեհական զորքերի մյուս կառուցների միջեւ համագործակցության սկզբունքները, կառուցվածքը ու մեթոդները նաեւ տեղայնացնում դրանք Լեհաստանի ադիմինիստրատիվ կառուցվածքում։
Բացի դրանից Լեհաստանի ՊՆ-ն ուշադրություն է դարձրել, որ պետության անվտանգության հարցը այլեւս չի կարելի թերագնահատել։ «Պետք է նայել ճշմարտության աչքերին ու այլեւս չխաբել լեհերին, դա կարող է ազգային ողբերգությամբ ավարտվել։ Լեհաստանին ուժեղ զորքեր են պետք, պետք է անձնվիրություն հայրենիքի պաշտպանության հարցում ու մեր հարեւաննների օգնելու պատրաստակամություն, երբ նրանց վրա հարձակվում են, երբ նրանց հողը գրավում են ռուս օկուպանտները։ Դա պետք է պարզապես գիտակցել։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, թող հստակ ասեն, որ մյուս շահերը իրենց համար ավելի կարեւոր են, քան Լեհաստանի շահերը»,- ասել է Անտոնի Մացերեւիչը։




























