Մեծ Բրիտանիան ԵՄ շուկա ազատ մուտք չի ստանա, եթե Brexit –ից հետո սահմանափակի միգրացիան, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է SkyNews–ը։

Նրա խոսքով Բրիտանիային տրամադրելով անսահմանափակ մուտք ազատ առեւտրի շուկա  ու միաժամանակ թույլատրելով նրան սահմանափակել մարդկանց տեղաշարժը, խառնաշփոթ կառաջանա։ «Եթե մենք չենք ասում, որ ներքին շուկայի մուտքը կապակցված է հիմնական ազատությունների հետ, ապա այդ գործընթացը կտարածվի ամբողջ Եվրոպայի վրա, որտեղ յուրաքանչյուրը կանի այն, ինչ ուզում է»,- ասել է նա։