Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նկատել են Pokemon Go խաղալիս: Փոքեմոնների որսով տարված կառավարության ղեկավարի լուսանկարները հայտնվել են նորվեգական լրատվամիջոցներում:

Ըստ Newsru-ի՝ հատկանշական է, որ այդ ժամանակ ամբիոնից ելույթ է ունեցել Նորվեգիայի Լիբերալ կուսակցության առաջնորդ Տրինե Սքեյ Գրանդեն: Օգոստոսին Գրանդեին նույնպես «բռնացրել էին» փոքեմոններ որսալիս, պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ:

Սոլբերգի խոսքով՝ իր արարքը դատապարտելի չի համարում: «Կարծում եմ, որ Տրինեին նույնիսկ հաճելի էր, որ ես խաղում էի իր ելույթի ժամանակ»,- TV2-ին ասել է վարչապետը: