Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս ունի, որ ԱՄՆ հաջորդ նախագահ կդառնա Հիլարի Քլինթոնը։ Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուին այլընտրանք չկա, հայտնում է Reuters–ը։
«Ով էլ որ հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում... Բայց մենք հույս ունենք, որ դա կլինի Քլինթոնը, քանի որ անգամ այլընտրանք չկա»,– ասել է Օլանդը։




























