Ադրբեջանում չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ջոն Քերրիի արած հայտարարությունը։

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, թե առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ»,– ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, փոխանցում է ԱՊԱ–ն։

Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։

«Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ–ը պարզաբաներ Ջոն Քերրիի հայտարարությունն այնպես, որ յուրաքանչյուրն այն հասկանար»,– ասել է Մամեդովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: