Հարավային Կորեայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի Հյուսիսային Կորեայի կողմից հոկտեմբերի 10-ին Կորեայի աշխատանքային կուսակցության հոբելյանը նշելու կապակցությամբ։ Սեուլը ենթադրում է, որ Հյուսիսային Կորեան կարող է այդ օրը հերթական ռազմական սադրանքը ձեռնարկել, այդ թվում՝ միջուկային փորձարկում կամ բալիստիկ հրթիռների գործարկում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մեծ է հավանականությունը, որ առաջիկա մի քանի օրերին Փհենյանը կիրականցնի թվով 6-րդ ստորգետնյա ատոմային պայթյունը կամ բալիստիկ հրթիռ կգործարկի»,– լրագրողներին ասել է Հարավային Կորեայի Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այդ մտահոգությունը հաստատվում է հյուսիսկորեական միջուկային պոլիգոնում ակտիվության պատճառով։