2017 թվականին Citroen-ը պաշտոնապես Իրան կվերադառնա: Նախ ընկերության մեքենաները կներկրվեն, իսկ 2018 թվականից Քաշան քաղաքում գտնվող SAIPA-ի գործարանում ապրանքանիշի երեք մոդել կարտադրվի: Առայժմ, սակայն, չի նշվում, թե ինչ մեքենաներ կլինեն դրանք: Հայտնի է միայն, որ դրանք հարմարեցված կլինեն տեղական շուկային:

Պայմանագրի համաձայն՝ PSA Group-ը մտադիր է 5 տարվա ընթացքում համատեղ ձեռնարկությունում շուրջ 300 մլն եվրո ներդնել: Բացի այդ, պայմանագիրը ենթադրում է ֆրանսիական ընկերության կողմից իրանական SAIPA-ի տեխնոլոգիաների փոխանցում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է նաեւ Իրանում Citroen-ի առնվազն 150 կենտրոն բացել:

PSA Group-ի հաղորդագրության համաձայն՝ SAIPA ընկերություն Citroen-ի պատմական գործընկերն է: Իրանում մեծությամբ երկրորդ ավտոարտադրողը ֆրանսիական ապրանքանիշի հետ համագործակցում է 1966 թվականից: