Ամերիկացի գեներալները կարծում են, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ ցանկացած ապագա պատերազմ չափազանց մահաբեր եւ արագ կլինի եւ կհանգեցնի 60 տարվա մեջ ամենազանգվածային արյունահեղությանը, գրում է Independent–ը։
Գեներալ–մայոր Ուիլյամ Հիքսը նախազգուշացրել է, որ արհեստական ինտելեկտը եւ ավտոմատացված զենքերը կարագացնեն ցանկացած ապագա հակամարտություն։ «Մոտ ապագայում պայմանական հակամարտությունը կլինի շատ մահացու եւ արագ»,– ասել է Հիքսը։
Նրա խոսքով՝ իրենք չեն ունենա վայրկյանաչափ, որպեսզի չափեն դրա արագությունը։ «Իրադարձությունների արագությունը, հավանաբար, հնարավոր չի լինի չափել։ Արագությունը, որով մեքենաները հեռավոր ապագայում որոշումներ կկայացնեն, հավանաբար կվիճարկի դրանց հետ պայքարելու մարդու ունակությունը, եւ դա մարդու եւ մեքենայի միջեւ նոր հարաբերություններ կպահանջի»,– ենթադրել է Հիքսը։




























