2016 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ Այս մասին հոկտեմբերի 7-ին Օսլոյում հայտարարել է Նոբելյան մրցանակի հանձնաժողովը, փոխանցում է DW–ն։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի Նորվեգիայի մայրաքաղաքում։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8 մլն կրոն՝ 825 հազար եվրո։
2015–ին խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր «Թունիսում ազգային երկխոսության քառյակին»։




























