Բելառուսը Ռուսաստանի հետ իրավահավասար համագործակցություն է ուզում, այդ թվում՝ գազային եւ նավթային հարցերում: Ըստ ԲԵԼՏԱ-ի՝ այս մասին Բելառուսի Ազգային ժողովի եւ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա փաստել է գազի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում որոշակի առաջընթացի առկայությունը:

«Ինչ-որ առումով սառույցը կոտրվեց: Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահը միջամտեց: Պետք չէ դրա պատճառով վիճել: Մենք խելամիտ մարդիկ ենք, պատրաստ ենք հարկ եղած դեպքում զիջել, պատրաստ ենք փոխզիջումների: Բայց դա պետք է ազնիվ անել»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն: