Հաիթիում «Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 842-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Փոթորկի արագությունը 210 կմ/ժ է: «Մեթյու»-ին հզորության չորրորդ աստիճան է տրվել:
Նշվում է, որ փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ: Առաջին հարվածը կստանա Ֆլորիդա նահանգը: Նահանգի խոշորագույն՝ Ջեքսոնվիլ քաղաքի ղեկավարը բնակչության տարհանման կոչ է արել:



























