Անհայտ տղամարդն անցել է Մեծ Բրիտանիայի թագուհու պաշտոնական նստավայրի ցանկապատի վրայով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
«Ցանկապատից իջնելուց հետո նստավայրի անվտանգության պահպանության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են նրան»,- հաղորդել են Սքոթլենդ Յարդում:
Նշվում է, որ 21-ամյա տղամարդը զինված չի եղել: Նա ստիպված կլինի հոգեկան առողջության զննում անցնել: Միջադեպի ժամանակ Եղիսաբեթ թագուհին Լոնդոնում չի եղել:




























