Ճապոնական Կյուսյու կղզում ուրբաթ ժայթքել է Ասո հրաբուխը: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:

Կումամոտո նահանգում գտնվող Ասոն Ճապոնիայի խոշորագույն գործող հրաբուխն է եւ խոշորներից մեկն աշխարհում:

Ասոն ժայթքել էր նաեւ այս տարվա ապրիլին: