ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չի ասել, որ Ռուսաստանը Սիրիայում «ռազմական հանցագործություններ» է կատարում, նա առաջարկել է խաղաղ բնակչության ուղղությամբ հասցված հարվածների հետաքննություն անցկացնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ կայացած ճեպազրույցում պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Նա (Ջոն Քերրին) կարծիք է հայտնել, որ դա միջազգային նորմերի խախտում է, եւ հարկավոր է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, արդյո՞ք այդ հարվածները ռազմական հանցագործություն են»,- ասել է Քիրբին:
Նա նշել է, որ, պետքարտուղարի կարծիքով, այդ միջադեպերը «հետաքննության կարիք ունեն՝ որպես պոտենցիալ ռազմական հանցագործություններ»:




























