Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում  Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երեւանի քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության համար։

Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երեւանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարեւորվում է Երեւանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ։