Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է Սիրիայում տիրող իրադրության ֆոնին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է շարունակեն երկխոսությունը»,- Bild-ին ասել է Շթայնմայերը: Նրա խոսքով՝ սխալմամբ ենթադրում էր, որ հին «սառը պատերազմ է» սկսվել՝ հայտարարելով, որ «նոր ժամանակներն ավելի վտանգավոր են»:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները սրվեցին Սիրիայում տիրող իրադրության պատճառով: Վաշինգտոնը դադարեցրեց խնդրի շուրջ Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը: Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին դադարեցրին ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցությունը:




























