Չինաստանը կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Կոլումբիայում խաղաղ գործընթացին։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի հետ հանդիպման ժամանակ։

Սանթոսն ասել է, որ վերջերս Կոլումբիայում խաղաղ գործընթացը մի շարք ձախողումներ է ունեցել, սակայն, ինչպես չինական ասացվածքն է ասում «յուրաքանչյուր վտանգ հնարավորություն է»։ Այս կապակցությամ, նախագահի խոսքով, Կոլումբիայի կառավարությունը հաստատակամ ու անդրդվելի կլինի, կլսի տարբեր տեսակետներ ու կձգտի, որ խաղաղ գործընթացի հաջորդ փուլն ավելի վստահ ու կայուն անցնի, հայտնում է «Սինհուան»։

Վան Ին էլ իր հերթին է նշել, որ նախագահի ղեկավարությամբ խաղաղ գործընթացում մեծ առաջխաղացումներ կան։ «Չնայած վերջին ժամանակների դժվարություններին՝ Կոլումբիայի ղեկավարությունը չի խնայում իր ուժերն, ու քաղաքական տարբեր կլուսակցություններն էլ միասնական են՝ խաղաղ խոհրդակցությունների միջոցով վերջնական ելք որոնելու հարցում»,- ասել է նա։ Վան Ին վստահություն է հայտնել, որ ի վերջո երկրում իսկական խաղաղություն կհաստատվի։ «Չինաստանը շարունակում է վճռական աջակցությունը Կոլումբիայում խաղաղ գործընթացին» - ամփոփել է նա։